ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ինչու Հայաստանում պետք է կայանա «Մայդան»

Ինչու Հայաստանում պետք է կայանա «Մայդան»
02.01.2014 | 15:32

Միշտ ավանդույթ է եղել, որ Ամանորից հետո տարին ամփոփեն մտավորականները, հասարակական, քաղաքական գործիչները: Բայց որքան հետևել եմ, այս տարի պերճախոսություն չկա: Երևի նրանից է, որ արդեն շատ բաներ ասվել են, և հիմա գործելու ժամանակն է: Պատահական չէ, որ տարին սկսվեց Ազատության հրապարակից՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների կազմակերպած երթով: Շանթն ու իր ընկերները, անցյալ տարվա սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից երկու ամիս անց, իրենց կազմակերպած ակցիայով դարձել են նորօրյա պայքարիխորհրդանիշը: Ընդհանրապես, սեպտեմբերի 3-ը դարձավ այն ջրբաժանը, որի մի կողմում մնացել են Ռուսաստանի գաղութացնող քաղաքականությանը չընդդիմացողները և այդ չընդդիմանալը տարբեր պատճառներով արդարացնողները, մյուս կողմում՝ նրանք, ովքեր պատրաստ են պայքարել հանուն Հայաստանի անկախության, ոչ թե՝ ընդդեմ այս կամ այն գերտերության շահերի: Եվ երբ «Ինչու՞ Հայաստանում Մայդան չկայացավ» հարցադրումը փոխարինվի «Ինչու՞ պետք է Հայաստանում կայանա Մայդան»՝ արդիական դարձող հարցադրմամբ, ակնհայտ կլինի, թե ովքեր են Մայդանի կայացման կողմնակիցները, և ովքեր՝ ոչ: Իսկ որ Մայդանի կայացումն օրեցօր դառնում է անհրաժեշտություն՝ ակնհայտ է: Ոչ, իհարկե, ի սեր երկակի ստանդարտներ կիրառող Եվրոպայի կամ ի հեճուկս այդ ստանդարտներից խուսափող և կայսերապաշտական նկրտումներով տառապող Ռուսաստանի: Պարզապես կյանքը ցույց է տվել, որ փոփոխությունների պահանջը չես կարող անվերջ անթեղել կամ հետաձգել:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ